Վաղը կհայտարարվի երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան

Այս թեմայով
- Եթե ժողովուրդը նախընտրում է մոռանալ, չարժևորել, հանդուրժել դավաճանին, արդյոք նույն վերաբերմունքին չի՞ արժանանալու. Մինասյանը
- Շուշիի՝ ադրբեջանական քաղաք լինելու մասին Փաշինյանի հայտարարությունը տգիտության հետևանք է. Միքայել Մինասյան
- Եթե Արարատը նախկինում գործակալ, մատնիչ ու դավաճան էր, հիմա էլ նույնն է, ավելին՝ դա անում է որպես երկրի երկրորդ պաշտոնյա. Մինասյան
- Դավիթ Սանասարյանն ազատման դիմում է գրել ՊՎԾ ղեկավարի պաշտոնից
Որոշիչ հանրահավաքի մասին վաղը հայտարարություն կլինի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթի» ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Չեմ ուզում փակագծերը բացել, բայց թող ժողովուրդն իմանա, որ այն սպասելիքները, որոնք արտաբերվել էին այս ընթացքում՝ ապագա զարգացումների հետ կապված, նոր ձեւավորվելիք անցումային կառավարության մասին, վաղը հայտարարության տեսքով կներկայացվեն եւ առաջին օրերին մեծ հանրահավաք կլինի», - ասաց Մինասյանը։
Հարցին՝ երկրի ղեկավարի թեկնածուի կամ թեկնածուների մասին եւս հայտարարվելո՞ւ է, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այո, անպայման. վաղը»։
News.am