Վերացվում են մի շարք արգելքներ ու սահմանափակումներ, այդ թվում՝ ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը

Այս թեմայով
- Էդուարդ Աղաջանյանը «թռե՞լ է» բանակից. կարևոր փաստեր. Yerkir.am
- Կարծում եմ՝ ԶԼՄ-ները համապատասխան հարցումներով կարող են պարզել էս սուբյեկտի՝ բանակից թռնելու կոռումպացված հետագիծը. Բագրատ Եսայան (լուսանկար)
- Կրկին վարչապետի Գերմանիա այցի մասին. Էդուարդ Աղաջանյանը նոր պարզաբանում է տարածել
- «Հրապարակ». Էդուարդ Աղաջանյանը վերաբացել է իր ակումբը, որտեղ Ամանորի գիշերն է անցկացրել ՔՊ վերնախավը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել․
«Սիրելի հայրենակիցներ,
Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»: