«Հայաստանն ու հայ ժողովուրդն անցել են շատ դժվար ժամանակաշրջան, սակայն կայացվել են ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ». Պուտինը՝ ՀԱՊԿ խորհրդի նիստին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունենում ՀԱՊԿ խորհրդի նիստը, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ու ռազմական գործողություններին վերջ դրծ եռակողմ հայտարարությանը:
Պուտինն ընդգծել է, որ ՀՀ իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, որոնք թեև բարդ էին, սակայն անհրաժեշտ էին ժողովրդի համար:
Պուտինի խոսքով՝ Հայաստանն ու նրա ժողովուրդը անցել են իրենց պատմության դժվարին շրջանը, բայց Ղարաբաղի վերաբերյալ անհրաժեշտ որոշումներ են կայացվել:
«Իրոք, Հայաստանն ու հայ ժողովուրդը անցել են շատ դժվար ժամանակաշրջան իրենց պատմության մեջ, և Հայաստանի ղեկավարությունը, ՀՀ կառավարության ղեկավարը, վարչապետը ստիպված էին շատ դժվար որոշումներ կայացնել, սակայն Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ»,-նշել է Պուտինը: