Ընդդիմադիրները հիասթափված են. «Հրապարակ»Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը. «Ժողովուրդ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Քարֆուր»-ի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ» Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ»ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի Հովհաննիսյան
Հասարակություն

Ողջերին խնդրում եմ՝ երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի․Դավիթ Ամալյան

Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը, պատերազմում զոհվել է, գրառում է կատարել։ Երգահանը նամակը «երեւի թե» ուղղել է «Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին»։

«Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո՝ շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»...

Տղե՛րք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով և կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված... Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ... Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասեց. «Երանի տղեքին... հաղթելուց գնացին ու չտեսան էն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»... Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք...

Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ՝ միամիտիս կարծիքով՝ ձեր հիշատակը պահպանելու միջոց էր... Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության՝ որոշ, իմ կարծիքով, ապազգային մարդկանց դեմ... Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որեւէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ...այ, էստեղ կլռեմ... Կամ արդեն հեչ էլ չեմ լռի...

Եկեք հիշենք մեծին` Նժդեհին. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը՝ նրա մշակույթն ու ժողովուրդը…»։

Այսինքն՝ դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար... Մի պետություն, որ ունեցավ, ցավոք, մի քիչ վթարված և դեռևս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ եւ ազատագրված տարածքներ...

Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որեւէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը...

Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ. փաստորեն բանակը պետության եւ հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը՝ նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը...

Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ Նժդեհյան խոսքի, մշակույթի եւ մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաեւ ազգային կերպար, զոհը դարձաք... Էս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարեւոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները...

Գիտե՞ք` ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլեւս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են... Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին էս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում...

Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը...

Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար... Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որեւէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, եւ ծնվելու փոխարեն ինչ- որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար... Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր... Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գեւորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»...

Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչեւ անգամ Սարոյան Գևորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետեւ էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին... Ցավում եմ, շատ եմ ցավում...

Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ...

Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետեւ դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք... Ամեն դեպքում, ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս...

Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որեւէ օր, որեւէ կերպ կլուսավորվի...

Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին.

Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներևույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող-ջնջողները եւ իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է...

Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի...

Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ...»,- գրել է նա։