Արայիկ Հարությունյանը՝ Վիտալի Բալասանյանի նշանակման մասին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ հայրենակիցներ
Համախմբման ու միասնականության կոչիս համատեքստում առաջին կարևոր համագործակցությունը կայացավ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ: Այսօր հրամանագիր եմ ստորագրել, համաձայն որի՝ պարոն Բալասանյանը նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Ստեղծված իրավիճակի հաղթահարմանը և սեփական հողում զարգացմանն ու զորացմանը որևէ այլընտրանք չկա, ուստի, հանուն Հայրենիքի անվտանգության ու ժողովրդի բարօրության, պետք է գործադրենք բոլոր ջանքերը»: