ԱԱԾ-ն ինչո՞ւ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում․ Արփինե Հովհաննիսյան

Այս թեմայով
- Արգիշտի Քյարամյանը Նիկոլի կառավարման որակի ու կադրային ողբալի վիճակի հավաքական կերպարն է. Արփինե Հովհաննիսյան
- Փաստորեն, դուք ոչ թե ձեր, այլ ուրիշների երեխեքի արյան գնով տնտեսությո՞ւն եք իբր զարգացնում. Արփինե Հովհաննիսյան
- Նիկոլ Փաշաևը հունվարի 11-ին ստորագրելու ու իրականացնելու է էրդողանի ու Ալիևի երազանքը. Հովհաննիսյան
- Իմ եղբայրը գերի է, ու չհամարձակվես ասել, որ նրա վերադարձին խոչընդոտում են ինչ-որ մարդկանց մտքեր. Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում․
«Ինձ ինչ-որ մեկը կբացատրի՝ Ազգային անվտանգության ծառայությունը ինչո՞ւ է սերիալային մակարդակի հաղորդագրություն տարածում։ Դուք մինյոնների ցեղի վերարտադրության հովանավորն ե՞ք։
Դուք չհասկացա՞ք, որ ձեր հիմնական խնդիրը երկրի անվտանգության սպառնալիքները չեզոքացնելն է։ Իսկ դրա մեջ մտնում է ընտանիքապետության հիվանդագին մտքերը ձեր պաշտոնական հաղորդագրության մեջ չարտացոլելը։ Հա ու ձայնը փոխեք։ Մենք օրիգինալին ենք սովորել։ Հիստերիկ ճղճղոց էլի։
Մեկ էլ՝ օրիգինալի բանակից թռած լինելն էլ գրեք։
Հ.Գ. Ռուբեն Մելիքյանը կարո՞ղ է հնդկական կինո է»: