Անհետ կորած զինծառայողների հայտնաբերման հարցը գտնվում է Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում. Դեսպանություն

Այս թեմայով
- 70 զինծառայողի ծնող դիմել է իրավապահ մարմիններին՝ պահանջելով պատժել իրենց զավակների մահվան մեջ մեղավորներին. «Փաստինֆո»
- Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ. ՈւՂԻՂ
- Վերսկսվում է զինծառայողների ապահովագրության հիմնադրամ ներկայացվող դիմումների ընդունման գործընթացը․ ՊՆ
- Առաջին անգամ հրապարակում եմ պատերազմի ընթացքում զոհված և անհայտ կորած սյունեցիների անունները. մարզպետ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանաթյունը ստանում է բազմաթիվ դիմումներ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների մարմինները հարազատներին փոխանցելու վերաբերյալ:
«Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծմանը՝ սերտ համագործակցելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը», - ասված է դեսպանության հայտարարության մեջ:
Դեսպանությունը հիշեցնում է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով: