Արցախի ՊԲ զորամասերից մեկում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 19-ամյա երկու զինծառայող է զոհվել

Այս թեմայով
- Քաղաքացին զինծառայողի բուժման, գերությունից ազատելու և ՀՀ տեղափոխելու պատրվակով խոշոր չափերի գումար է հափշտակել. ՔԿ
- Այն տեսանյութը, որտեղ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինծառայողների հանդեպ ֆիզիկական ուժ են գործադրում, հարվածում
- Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ
- Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն. կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ․ Արցախի ԱԻՊԾ
Դեկտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ծառայողական պարտականությունները կատարելիս՝ տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով, զոհվել են ՊԲ զինծառայողներ Ժիրայր Վաչիկի Մաթևոսյանը (ծնվ. 2001թ.) և Գեղամ Մերուժանի Հովհաննիսյանը (ծնվ. 2001թ.):
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցների