Ինչո՞ւ պետական դավաճանը չհրապարակեց Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը. Ղազինյան
Ինչո՞ւ պետական դավաճանը չհրապարակեց ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։
«2020թ. սեպտեմբերի 26-ին, պատերազմի նախորդ օրը տեղի ունեցան խիստ տարօրինակ և առայժմ անբացատրելի իրադարձություններ։ Մասնավրապես՝ պետական դավաճանը արեց հետևյալ հայտարարությունը:
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Դավաճանն այդ ժամանակ «դուխով էր», սպառնում էր ալիևին կոնֆիդենցիալ տեղեկության հրապարակմամբ, որը հուսահատորեն կապակայունացնի ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը:
Իսկ ի՞նչ ստացանք արդյունքում․․․Ճիշտ է՝ անվերապահ և աբողջական կապիտուլյացիա և ՀԱՅԱՍՏԱՆԻ ներքաղաքական վիճակի հուսահատ ապակայունացում:
Հիշո՞ւմ եք, որ սեպտեմբերի 26-ին պետք է հեռարձակվեր պետական դավաճանի հարցազրույցը, որի ընթացքում նա պետք է աներ Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող բացահայտումներ: Սակայն, ի զարմանս մեզ, այդ զրույցի հեռարձակումը հետաձգվեց, ցուցադրեցին միայն մի փոքր հատված:
Հաջորդ օրը առավոտյան 07.15 սկսվեց Արցախը կործանող պատերազմ, իսկ հարցազրույցն այդպես էլ չհեռարձակվեց:
Հիմա հարց. ինչո՞ւ պետական դավաճանը չհրապարակեց Ադրբեջանի ներքաղաքական վիճակը ապակայունացնող կոնֆիդենցիալ տեղեկությունը, ի՞նչ տեղեկության մասին է խոսքը և ի՞նչ կապ է ունեցել դավաճանի այս սպառնալիքը պատերազմի սանձազերծման հետ:
Դեռ շատ կեղտեր են դուրս գալու ջրի երես . . .»,- գրել է Ղազինյանը։