Արարատ Միրզոյանը մասնակցել է «Իմ քայլի» փակ նիստին. նա ապաքինվելուց հետո առաջին անգամ է ԱԺ-ում
ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացնում։ Այն մեկնարկեց մոտ 40 րոպե առաջ։
Խմբակցությունը քննարկում է ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։
Factor.am-ի տեղեկություններով՝ նիստին մասնակցում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց պատգամավոր Արտակ Մանուկյանը։