ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորման դիմաց Իսրայելից պահանջում է Պաղեստինի ճանաչումը. The Wall Street JournalՄենք պետք է հաղթենք Գազայի հատվածում. ՆեթանյահուՈսկեպարի բնակիչները հայտարարել են, որ Փաշինյանն իրենց այլ բան էր խոստացել ԱՄՆ-ն և Իսրայելը քննարկել են Ռաֆահում ծրագրված գործողությունըՓաշինյանն այցելեց Տավուշ, մանիպուլացրեց, վերադարձավ, սկսվեց հայրենիքի հանձնման համաձայնությունը․ Թովմայսան Արտակարգ իրավիճակ՝ Դավթաշենում. խմելու ջուրը 4-րդ օրն է՝ անխնա հոսում է ու ողողում թաղամասը «ՔՊ»-ն շարունակում է կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Զաքարյան «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկելով՝ բաղանիսցիները փակել են միջպետական ճանապարհը (տեսանյութ) Տավուշում պետական սահմանի սահմանազատման հարցով ՀՀ իշխանության վարքագիծը հակասում է պետական շահերին Տավուշի Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն այս պահին ակցիա են իրականացնում․ Sputnik Արմենիա Կրասնոդարը հաղթեց Ֆակելին. Սպերցյանը մասնակցեց խաղին, Հարությունյանը՝ ոչ Կանաչ ժամ եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է՝ հարձակում մշակութային ժառանգության վրա Հայտնաբերվել է կորած քաղաքացին Ադրբեջանը ջնջել է հողի վրայից օկուպացված Արցախի Քարինտակ գյուղը Ալվարդ Ստեփանյանը դարձավ 2024 թվականի Հայաստանի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոն Մահացել է ԵԱՀԿ ՄԽ Ռուսաստանի առաջին համանախագահ Կազիմիրովը ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանին՝ Տավուշի 4 գյուղերի հանձնման պայմանավորվածությունը «Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի հավասարական մոտեցումներից․ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի 2024 թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Խաղաղապահների դուրսբերումը բարձրացնում է Ադրբեջանի նոր հանցագործությունների հավանականությունը Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը Տավուշից 2.5 գյուղի` Ադրբեջանին անցնելու որոշման մասին իշխանությունը Իրանին տեղեկացրել է (տեսանյութ) Իրապես կարծում ենք՝ տրանսպորտային կապուղիների ապաշրջափակումը կլինի խաղաղության էական գործոն․ ԱԳՆ Գետափնյա գյուղի կամրջով երթևեկությունը դեռևս մնում է դադարեցված ՔԿ-ից հայտարարում են՝ անձը խոշտանգման չի ենթարկվել, բայց քրվարույթ կնախաձեռվի Վանաձորում` իր տան լոգարանում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ զորամասի ջոկատի հրամանատարի դին Հայաստանը ողջունում է Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» հայտարարությունը Հայաստանը համաձայնել է վերադարձնել 4 գյուղերը. Ադրբեջանի ԱԳՆ Վախենում եմ արդեն 200 օր Ադրբեջանի կողմից բանտարկված հորս կյանքի համար.Վարդանյանի որդու հարցազրույցը Արգելվել է ՌԴ «Տիմոշա» ՍՊԸ որոշ արտադրատեսակների ներմուծումը Հայաստան ՊՎԾ-ն ամփոփել է քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները Սրանք հանձնող են, ազատագրող չեն, մարդկանց կտրում են հայրենիքից ու Եկեղեցուց, Նիկոլի հետ ապագա չկա (տեսանյութ) Վանաձորը վերածվում է սահմանային գոտու, իսկ ՀՀ-ի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահսկեն թուրքերը․ թյուրքագետ էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Սազմանազատման հետևանքով Կիրանց գյուղի հատվածում մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի ԿԽՄԿ-ն մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի հետ կապված իրավիճակը Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի անդամակցության բանաձևի վրա
Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող 2.5 գյուղ, ՀՀ-ն ստանում է սահմանազատման հետ կապված և անվտանգային ռիսկերի նվազեցում. Փաշինյանի աշխատակազմ
Ապրիլի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԿբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին«Բաց դաս» ԱԺ-ում. ՔՊ-ական պատգամավորները հանդիպել են դպրոցականներին եւ ուսուցիչներինՀայտարարություններն այն մասին, որ հայերը Լեռնային Ղարաբաղից դուրս են եկել ռուս խաղաղապահների անգործության պատճառով, սխալ են. Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանումԱլավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել ենԶարդարվեստի ուսումնարանը Նկարչների միությունում կազմակերպում է ուսանողների ձեռքի աշխատանքների ցուցահանդես Դավիթ Տոնոյանի դեմ գործը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է, տեղավորվում է Փաշինյանի` մեղավորներ նշանակելու քաղաքականության տիրույթում․ փաստաբաններՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՈվքե՞ր նպաստեցին Հայաստանում տելեգրամյան ալիքներով թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը․ Կարապետ Պողոսյան
Հասարակություն

Սթափվելու եւ ճիշտ հետեւություններ անելու ժամանակն է. Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միություն

Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը եւս մեկ անգամ արձանագրում է, որ ի հեճուկս շրջանառվող տարբեր կարծիքների, հանքարդյունաբերությունը եղել եւ շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ամենակայուն հենասյունը` ապահովելով պետական բյուջե վճարվող հարկերի զգալի մասը: Այս մասին հյտարարություն է տարածել Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Վերջին գրեթե մեկ տարվա ընթացքում իրար հաջորդող ցավալի իրադարձությունները (COVID-19, պատերազմ) իրենց ահռելի բացասական ազդեցությունն ունեցան տնտեսության վրա եւ միայն հանքարդյունաբերության շնորհիվ է, որ մինչ օրս հաջողվել է խուսափել տնտեսական լուրջ ցնցումներից:

Բայց, որքան էլ տարօրինակ է, այսօր ականատես ենք լինում, թե ինչպես պատկան մարմինների լուռ անտարբերության եւ անգործության պայմաններում որոշ շրջանակներ շարունակում են արժեզրկել հանքարդյունաբերության ոլորտի դերը, թիրախավորել հանքարդյունաբերական ընկերություններին, ինչպես դա անպատիժ արել են վերջին մի քանի տարիների ընթացքում:

Նույնիսկ Սոտքի հանքավայրի շուրջ ստեղծված մտահոգիչ իրադարձությունները շահարկելով` փորձ է արվում նսեմացնել հանքի նշանակությունն այն դեպքում, երբ խոսքը Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի մասին է: Ավելին, հնչում են կոչեր ընդհանրապես հրաժարվելու հանքարդյունաբերությունից, ինչը միանշանակ ուղղված է մեր պետականության դեմ եւ նպատակ ունի ձախողելու Հայաստանում տնտեսական որեւէ առաջընթաց:

Մենք սխալվելու հնարավորություն եւ ոչ էլ իրավունք այլեւս չունենք: Հզոր հայրենիք կառուցելու համար անհրաժեշտ է ամուր տնտեսություն: Վերջին շրջանի ցավալի իրադարձություններից հետո թե' պետական, թե' քաղաքական, թե' հասարակական մակարդակներում պետք է արվեն ճիշտ հետեւություններ եւ համապատասխան քայլեր: Հանքարդյունաբերության ոլորտին պետք է տրվի ռազմավարական նշանակություն, պետք է զարկ տրվի նոր հանքային ծրագրերի, ներգրավվեն նոր ներդրումներ, պետք է զարգացնել գործող հանքերը, կանխել ցանկացած ոտնձգություն հանքարդյունաբերական որեւէ ընկերության բնականոն աշխատանքի դեմ: Բնապահպանական միջազգային բարձր չափանիշներին համապատասխան բնական ռեսուրսների ռացիոնալ օգտագործումն այսօր երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու, զարգացման ռելսերին դնելու միակ վստահելի երաշխիքն է:

Պատմությանը հայտնի են բազմաթիվ օրինակներ, երբ Հայաստանին պատուհասած համանման եւ ավելի վատթար իրավիճակներում հայտնվելուց հետո, պետություններին, որոնք ընտրել են բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհը, հաջողվել է ոչ միայն հաղթահարել ճգնաժամերը, այլեւ ստեղծել մրցունակ տնտեսություն եւ ժամանակակից սպառազինությամբ մարտունակ բանակ: Այս առումով ավելի քան ուսանելի է Գերմանիայի եւ Ճապոնիայի օրինակը: