Այս մթնլորտում ես որևէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս. Լիլիթ Մակունց
Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց․
«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտում, որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես որևէ հանրային մեկնաբանություններ չեմ տալիս»:
Լիլիթ Մակունցն առաջարկեց, որ լրատվամիջոցները նույնպես նպաստեն այդ առողջ մթնոլորտի ձևավորմանը:
Սակայն, Մակունցն անպտասխան թողեց արտահերթ ընտրությունների հավանականության մասին հարցը և ներս մտավ իր աշխատասենյակ: