Միայն վերջին շահամոլներն են պատրաստ սպասարկել Նիկոլի դավաճանական օրակարգը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այս թեմայով
- Երեկ դատարանի վճիռն է հրապարակվել, որտեղ փաստվել է, որ Ստեփան Գրիգորյանը ստոր սուտասան ու զազրախոս է․ Հրանտ Մելիք–Շահնազարյան
- Շուռնուխից հետո Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղն է թշնամուն հանձնելու. քաղաքագետ
- Դավաճանն այնուամենայնիվ հստակ հասկացել է, որ իր պես տականքի դեմ մեր ազգի լավագույն զավակներն են կանգնած. Մելիք-Շահնազարյան
- «ժողովուրդ, քայլե՛ք». Նիկոլի գլխավորած երթից ամենահաճախ հնչող արտահայտությունը
Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արդեն տևական ժամանակ է ՀՀ պաշտպանության նախարարը տեղակալներ չունի։ Ում դիմել, մերժում են ստացել։ Իմ տեղեկություններով արդեն մի քանի տասնյակ պոտենցիալ թեկնածու, ում առաջարկվել է նախարարի տեղակալի պաշտոն, գրեթե բառացիորեն նույն պատասխանն են տվել. «Այս դավաճանների հետ մենք որևէ գործ չենք կարող ունենալ»։ Նույնը վերաբերվում է նաև պետական այլ գերատեսչությունների։ Միայն վերջին շահամոլներն են պատրաստ սպասարկել Նիկոլի դավաճանական օրակարգը։ Փառք Աստծո, նմանները մեր երկրում այդքան էլ շատ չեն։
Հետո էլ Նիկոլը կանգնում ու հայտարարում է, թե իր հրաժարականի պահանջը հանրության շրջանում արձագանք չի գտնում։ Ինքը մարդ չի գտնում, ում հետ կարող է աշխատել, եղածները լքում են իրեն, բայց կանգնում և միայն իրեն հատուկ ցինիկ ոճով նման հայտարարություններ է անում։ Ու եթե մի բանում Նիկոլը ճիշտ է, ապա դա այն է, որ հանրությունը իսկապես չի ուզում Նիկոլի հրաժարական։ Ավելի ճիշտ, միայն հրաժարական չէ, որ պահանջում է։ Այլև դատաստան ու քառատում»։