ԿԽՄԿ-ն մտադիր է ԼՂ-ում իր աշխատակիցների թիվը հասցնել 400-ի
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մտադիր է Լեռնային Ղարաբաղում իր աշխատակիցների թիվը հասցնել 400-ի: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը։
«Ներկայում ԿԽՄԿ-ն միակ միջազգային մարդասիրական կառույցն է, որն աշխատում է ԼՂ-ում։ Կազմակերպությունը նախատեսում է իր ներկայությունը հասցնել 400 աշխատակցի։ ԿԽՄԿ առաքելության աշխատակիցների խնդիրների թվում են ռազմագերիների փոխանակումը, զոհվածների մարմինների որոնումն ու նույնականացումը։ Ռուս խաղաղապահների աջակցությամբ մարմինների փոխանակման աշխատանքներն արդեն իսկ ընթանում են»,-նշել է Բոչարնիկովը։