Ծնողներն իրենց երեխաներին տեսել են ձեռքերը կապված, շարքով տանելիս
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ ներկաների հարզատներն անհետ կորել են Զանգելանի հատվածում:
Խոսքը վերաբերում է կոնկրետ մի օպերացիայի, որը տապալվել է՝ մի մասը փախել են, մի մասը անհետ կորել, կան նաև գերեվարվածներ.
«Ապացույցներ կան, որ անհետ կորածներից ոմանք գերի են ընկել: Մենք տեսանյութ ունենք, որ 6-7 անձի գերի ընկնելը հաստատվել է: Ադրբեջանը չի հաստատել, ուղղակի ծնողներն իրենց երեխաներին տեսել են՝ ձեռքերը կապված, շարքով տանելիս»,-ասաց ներկաներից մեկը: