Սաղին լցնես մի սենյակի մեջ, վառես. փաստացի ասում եմ երեխես էս ինչ տեղն ա, չեն գնում բերեն. զինվորականի հայր. VIDEO

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք նկատում են, որ պետությունը պարտավոր է զբաղվել իրենց որդիների ու հարազատների խնդրով, սակայն մինչ օրս անտարբերության են առճակատվում:
Զինվորների մեկի հայրն էլ նկատեց, որ որդին արդեն 23 տարեկան է և Մոսկվայից եկել է՝ զորակոչվելու համար, իսկ այսօր պատկան մարմինները միայն աշխատավարձ են ստանում և մատը մատին չեն տալիս՝ իրենց զինվորականների խնդրով զբաղվելու համար:
«Սաղին լցնես մի սենյակի մեջ, վառես, սաղին. 23 տարի պահել եմ, որ Մոսկվայից գա ծառայի ու ինձ տենց պատասխանե՞ն»,- ասաց քաղաքացին: