Դատարանն անվավեր է ճանաչել Նիկոլ Փաշինյանի որոշումը և պարտավորեցրել պաշտոնյային վերանշանակել իր պաշտոնին

Այս թեմայով
- Փաշինյանը զանգել է Օնիկ Գասպարյանին ու խնդրել պատրաստ լինել Երևան զորք մտցնել, սակայն վերջինս մերժել է. Togarma
- «Տարվա անհաջողակ» անվանակարգը գլխավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը․ «Ինտերֆաքս-Ուկրաինա»
- «Սպայի պատվից ցածր է թշնամու առաջ ծնկի եկած, ապաշնորհ վարչապետ ունենալը». Արագածի ոստիկանության բաժնի պետը աշխատանքից ազատման դիմում է գրել
- Գորիսը Կապանին միացնող հիմնական ճանապարհը տեղ-տեղ դուրս է գալիս Հայաստանի տարածքից. վարչապետ
Վարչական դատարանի դատավոր Դանիել Դանիելյանը բավարարել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Իգոր Սարգսյանի հայցն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Իգոր Սարգսյանը դիմել էր դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել իրեն Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Նիկոլ Փաշինյանի 2019թ. հոկտեմբերի 23-ի որոշումը:
Դատարանն արձանագրել է, որ խախատվել է Իգոր Սարգսյանի աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնարար իրավունքը և Իգոր Սարգսյանի հայցը բավարարել:
Դատարանը վճռել է՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 23.10.2019 թվականի «Իգոր Սարգսյանին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին» թիվ 1539-Ա որոշումը ճանաչել անվավեր:
Վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին վերականգնել նախկինում զբաղեցրած՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնում:
Հայաստանի Հանրապետության վարչապետին պարտավորեցնել Իգոր Սարգսյանին հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարել հատուցում՝ միջին աշխատավարձի չափով, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան: