Դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից ու պատասխանատվության ենթարկվես, հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում․ Տիգրան Ներսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են, սին, անօգուտ և անտրամաբանական։ Այժմ մեկ օրակարգ պետք է լինի՝ վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ փաշինյանից։ Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»։
Դերասանը գրառմանը կից լուսանկար է հրապարակել Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից։