Դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից ու պատասխանատվության ենթարկվես, հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում․ Տիգրան Ներսիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Այս թեմայով
- «Ադրբեջանցիներն ինձ տվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական անձնագիրը». Անդրանիկ Հովհաննիսյանի սկանդալային բացահայտումը. 168.am
- Պատերազմում ձեզ «փրկչի» դեր եք վերագրել և ամեն ինչ արել բնակչությանն ու ԶՈւ-ին բարոյալքելու համար. Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Նիկոլ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում, որը ղեկավարելու է սորոսական Արսեն Խառատյանը
- Նիկոլ, դու էնքան «չմո» ես, որ գոնե 30 տղա հետդ չնստեցրին ինքնաթիռ ու չտվեցին` բերես Երևան. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Սա մեծագույն դավաճանություն է ուղղված ողջ հայությանը․ վաճառվում է ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հստակ է արդեն, որ բոլոր տեսակի հանրությանը նետված օրակարգերը ապարդյուն են, սին, անօգուտ և անտրամաբանական։ Այժմ մեկ օրակարգ պետք է լինի՝ վայրկյան առաջ ազատվել վարչապետի աթոռը զբաղեցրած անձից՝ Նիկոլ փաշինյանից։ Նիկոլ Փաշինյան, դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես․ հայրենիքի նկատմամբ դավաճանությունը չի ներվում»։
Դերասանը գրառմանը կից լուսանկար է հրապարակել Սողոմոն Թեհլերյանի դատավարության մասին «Ոտքի դատարանն է գալիս» ներկայացումից։