Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը՝ Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի պուրակները (ֆոտո, վիդեո)
Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել.
«Մոնթեի պուրակը Բերձորում: Գիշերը հանձնվեց դավաճանների կողմից»:
Ավելի ուշ նա նաև տեղադրել է Բերձորում ԵՊՀ 100-ամյակին նվիրված պուրակի լուսանկարը և կից գրառել.
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ատող դավաճան վիժվածքները Նիկոլի գլխավորությամբ այսօր հանձնեցին թուրքերին»:
Ավելի վաղ Վահագ Վարագյանը հրապարակել էր նաև Բերձորում գտնվող այլ պուրակների լուսանկարներ և տեսանյութ և կից գրառել.
«Դավաճան Նիկոլը իր դավաճան թիմով այսօր հանձնեց Բերձորը: Հանձնեց Մոնթեի, Լեոնիդի, Պետոյի, Թաթուլի, ԵՊՀ 90-ամյակի և 100-ամյակի, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի պուրակները, որոնք հիմնվել են ուսանողների կողմից: Դավաճանները ոչ մի դեպքում չեն ներվելու»: