Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը թշնամու ձեռքի գործը չէ՞. «Իրատես»

Այս թեմայով
- Ջալալ Հարությունյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ, բավականին լավ տեսք ուներ. Վահրամ Պողոսյան. 168.am
- Թշնամուն են հանձնվել քարահունջցիների այգիներն ու արոտավայրերը. VIDEO
- ՀՐԱՏԱՊ. թշնամին հաղորդում է նոր գերիների մասին. hայկական կողմից արձագանք չկա (տեսանյութ)
- ՀՐԱՏԱՊ. Թշնամու կողմից նախօրեին գերեվարված կամավորների թիվը ոչ թե 150 է, այլ 171. (տեսանյութ) Mediaport
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։
Ավելին՝ ասում են, այդ օրերին պատճառ էր պետք, որ հրամանատարական բունկերից Հարությունյանին հեռացնեին։ Թե ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա, որը, փա՜ռք Աստծո, ապաքինվել է ու շուտով հիվանդանոցից դուրս է գրվելու։
Այս պատերազմում ընդհանրապես ներսից ավելի դաժան ու ահավոր բաներ են կատարվել, այնպիսի բաներ, որ անգամ թուրքական բայրաքթարները չէին կարող անել»: