«Իմ քայլը»-ի պատգամավոր Կորյուն Մկրտչյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ հարձաման են ենթարկվել «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամները (տեսանյութ)

Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կիևյան 4/3 հասցեում անցկացվող իմքայլական պատգամավոր Կորյուն Մկրտչանի հրաժարականը պահանջող խաղաղ ակցիայի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում է «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը, ակտիվիստներն ստացել են մարմնական վնասվածքներ և դադարեցրել են ակցիան:
«Դիմում եմ իրավապահ մարմիններին հարձակում գործած անձանց հրատապ կարգով հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով խստագույն պատժի ենթարկելու պահանջով»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Բաբայանը: