Պաշտպանության նախարարի հետ ժամկետային զինծառայողների հարազատների հանդիպումն ավարտվեց. հարազատները դժգոհ էին արդյունքներից

Այս թեմայով
- Այն տեսանյութը, որտեղ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում զինծառայողների հանդեպ ֆիզիկական ուժ են գործադրում, հարվածում
- Նախօրեին Ջաբրայիլի և Մարտունու ուղությունից 3 զոհված զինծառայողի աճյուն է դուրս բերվել. Արցախի ԱԻՊԾ
- Դեկտեմբերի 30-ի դրությամբ հայտնաբերվել է 1135 աճյուն. կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ․ Արցախի ԱԻՊԾ
- Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են վեց հայ զինվորի սպանության մասին` հրապարակելով դաժան տեսանյութեր
Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը ժամկետային զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ հնարավոր չէ նրանց զինծառայող երեխաներին տեղափոխել Հայաստան, հնարավոր է որոշակի ժամանակով փոխարինել հայաստանցի զինծառայողներով: Այս մասին News.am-ի փոխանցմամբ, ասաց նախարարի հետ հանդիպմանը մասնակցած ժամկետային զինծառայողի ծնողը:
«Հնարավոր չի, որ բանակն էնտեղից գա, կարող են կռվի մասնակցած երեխաներին 10-օրյա արձակուրդ տրամադրեն, նրանց փոխարինելով էստեղի ժամկետայիններով: Հետեւաբար մեր պահանջը չի բավարարվել: Ասեցինք լավ գոնե անվտանգությունը երաշխավորո՞ւմ եք, որ դիվերսիան չի մտնի, մեր երեխեքին գերի վերցնի, ասեցին այո, 100 տոկոսով վստահ ենք անվտանգության համար»,- ասաց նա:
Ծնողները նույնիսկ ծայրահեղ տարբերակ են առաջարկել, սեփական ուժերով գնալ եւ զինծառայողներին տեղափոխել Հայաստան, սակայն նախարարն ասել է, որ ավելի վատ կլինի իրենց համար:
«Մենք ասացինք, որ նույնիսկ պատրաստ են 9-10 տարի նստենք, միայն գնանք մեր երեխեքին բերենք, ասեց ավելի վատ ձեզ համար»,- հավելեց ակցիայի մասնակիցը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցներից 5 հոգու հետ նախարարը կհանդիպի նաեւ վաղը:
Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:
Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին` նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայրահեղ քայլերի: