Սամվել Ալեքսանյանն այսօր «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին

Այս թեմայով
- Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները. Միքայել Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել
- Նիկոլն և իր կամակատարներն ամեն ինչ արել են, որ հնարավոր չլինի հաղթել. Կարեն Վրթանեսյան
- Թուրքերն ուզում են, որ հայերը մաքրեն իրենց զուգարանները, սպասարկեն իրենց սեռական կարիքներն ու բանվորություն անեն Թուրքիա-Ադրբեջան երկաթուղու վրա. Թևանյան
- Փաշինյանի քաղաքական «տամպոն» գեներալը․ Օնիկ Գասպարյանի անփառունակ քայլը. Politik.am
Սամվել Ալեքսանյանն այսօր ԱԺ-ին պատկանող 363 HH 11 պետհամարանիշով միկրոավտոբուսով իրեն պատկանող «Մեգամոլից» հեռացրել է Փաշինյանին սպասարկող ֆեյքերի ֆաբրիկայի համակարգիչները. սպառնացել են Mediaport-ի թղթակցին
ՀՀԿ նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սամվել Ալեքսանյանն իրեն պատկանող «Մեգամոլ» առևտրի կենտրում տևական ժամանակ է՝ Փաշինյանին աջակցող ֆեյքերի ֆաբրիկա է աշխատեցնում։ 30 համակարգչից բաղկացած սենայկից առանց հանգստյան օրերի աշխատեցնում են ավելի քան 700 ֆեյքեր, որոնք հայհոյում են ՀՀ վարչապետի ընդդիմախոսներին։ Ֆեյքերի ֆաբրիկայի աշխատակիցներին համակարգում է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։
Mediaport-ի թղթակիցը այսօր մուտք էր գործել մոլի տարածք՝ փաստն արձանագրելու։ Մուտք գործելով սենյակ՝ մեր աշխատակիցը տեսավ, որ մի խումբ մարդիկ՝ Սամվել Ալեքսանյանի գլխավորությամբ անջատում են համակարգիչներն ու ազատում սենյակը գույքից։ Առևտրի կենտրոնի բակում կանգնած էր «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը (շիշ բռնող), որն այդ համակարգիչները տեղավորում էր 363 HH 11 պետհամարանիշով, ԱԺ-ին պատակող միկրոավտոբուսում։
Ալեքսանյանի անվտանգության երկու աշխատակիցները խլեցին Mediaport-ի թղթակցի հեռախոսն ու ջնջեցին առևտրի կենտրոնում արված լուսանկարները՝ սպառնալով, որ եթե տեղեկությունը հայտնվի համացացնում «կփոշմանենք, որ ծնվել ենք»։