Ասում եմ` զինվորը քնում է գետնին, վարչապետն ասում ա` 2 տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ. հետո զգաց, որ հիմարություն է ասում. զինվորի ծնող. VIDEO
Վարչապետը շատ ունակ է խոսքերն ու իրավիճակը փոխելու, լպրծուն պատասխաններով լղոզելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ժամկետային զինծառայողներից մեկի հայրը` կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ։
Վերջինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ նա կտրված է իրականությունից։
«Ես ասացի, որ պահանջում ենք 18-20 տարեկան ժամկետային զինծառայողներին վերադարձնել Հայաստանի տարածքում իրենց ծառայությունը շարունակելու, այլ բան պետք չէ: Ես երեսին ասացի, դուրը չեկավ: Ես ասացի, որ ինքն ու ՊՆ-ն մոռացել են զինվորներին, զինվորը մոռացված է:
Երբ ես նկարագրեցի, թե ինչ վիճակում են ապրում մեր զինվորները, վարչապետն ասաց, «երկու տեղանի կռավա՞թ ես ուզում տանենք էնտեղ»: Սա պատասխա՞ն է: Այդ բառերից հետո ես գտնում եմ, որ մենք էլ վարչապետ չունենք: Հետո զգաց, որ հիմարություն է ասում, ներողություն խնդրեց: Ինչ է, մենք կռավաթի կռիվ ենք տալի՞ս: Նրանց առողջությունը քայքայվում է, քնում են գետնի վրա»,-ասաց նա:
Ծնողը նկատեց, որ Փաշինյանի պատասխանը իրեն հիասթափեցրոլ է: