Մահացել է Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
Նոյեմբերի 26-ին, Հոլանդիայում 64 տարեկան հասակում Եղիշե Չարենցի թոռնուհին՝ ռեժիսոր եւ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը (Բազյան):
Այս մասին տեղեկանում ենք «Մագաղաթ» մշակութային հայրենագիտական հարթակից:
Հասմիկ Չարենցը (Բազյան- 1956 թ.), նաեւ գրականության պրոֆեսոր Սուրեն Բազյանի թոռնուհին, գրել սկսել Է վաղ տարիներից: Ավարտել Է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, երկար տարիներ աշխատել նույն ինստիտուտում, ապա՝ երեւանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Հատկանշական Է հատկապես նրա բեմական համագործակցությունը ռեժիսոր Արմեն Էլբակյանի հետ: Հասմիկ Չարենցը նաեւ բազմաթիվ երգերի տեքստերի, հոդվածների եւ մյուզիքլների հեղինակ Է: