Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-իցՍա հույսի առկայծող ճանապարհ է․․․ Ալեն ՍիմոնյանԳեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն
Ադրբեջանի ու Հայաստանի փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են․ կառավարությունը հայտարարություն է տարածել
Ընտրված է վարկաբեկման սխալ մեթոդը. ԱԱԾ պահեստազորի սպաների միությունՑեղասպանումը և հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարությունՎիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան
Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Մամուլ

Երկրում անիշխանություն է, իսկ իշխանավորները շարունակում են աթոռներից կառչած մնալ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հայաստանը նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո շատ ծանր իրավիճակում է հայտնվել։ Բնական է, որ հասարակությունը խոր դեպրեսիայի մեջ է և շատ զգայուն է յուրաքանչյուր հարցի նկատմամբ։ Կասկած չկա, որ ներկայիս փուլում երկիրը նոր ցնցումներից հեռու պահելու համար պետք է գործի պետություն-հասարակություն համագործակցային միջավայրը։ Բայց իրադարձությունները տանում են նրան, որ պետությունը վերջին շրջանում ավելի է օտարացել հասարակությունից։ Դրա վաղ վկայությունն էր Նիկոլ Փաշինյանի երեկվա անբովանդակ, անիմաստ, բոլորի նկատմամբ մեղադրանքների նպատակ ունեցող «հեռուստաուղերձը»:


Բայց այս ամենը շատ ավելի խորքային պատճառներ ունի: Երկուսուկես տարվա ընթացքում մենք ականատես եղանք, թե ինչպես «հեղափոխականները» պարզապես ավիրեցին պետական համակարգը, սկսեց գերիշխել դիլետանտիզմը, իսկ պաշտոնյաներն ավելի շատ զբաղված էին սոցցանցային փիառով և քաղաքական դիվիդենտներ շահելով, քան իրական գործունեությամբ։ Այսպիսի իրադրության պայմաններում տպավորություն է ստեղծվում, թե կառավարման համակարգում միայն մեկ անձ կա, և այդ անձի ազգանունը Փաշինյան է. նա մեկ գլխավոր վարակաբան է կորոնավիրուսի թեմայով, մեկ՝ ռազմական փորձագետ, մեկ՝ գլխավոր տնտեսագետ, մեկ՝ գերագույն գլխավոր մամուլի քարտուղար և այսպես շարունակ։ Իսկ այդ դեպքում պետական կառավարման համակարգի աշխատանքի բուն առաքելությունը չի երևում և ստվերվում է Փաշինյանի լայվերով ու շատախոսությամբ։

Բացի այդ, նա միևնույն հարցի շուրջ շատ արագ կարող է փոխել կարծիքները, պահի տակ որոշումներ ընդունել և դրանք պարտադրել պետական համակարգին, ինչի մասին ոչ մեկ անգամ խոսել են պետական համակարգից հեռացած գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաներն անխտիր: Երբ որևէ խնդրի արծարծումը ձեռնտու է իրեն, Փաշինյանը դրա պատասխանատվությունը վերցնում է իր վրա, իսկ երբ քաղաքական առումով այն ձեռնտու չէ, ապա պատասխանատվությունն ընկնում է պետական որոշ կառույցների, անհատների վրա (դե, նախկինները միշտ կան ու կան)։ Պատերազմում խայտառակ պարտություն կրելու դեպքում էլ նույն տրամաբանությունն է գործում։ Փոխանակ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը Փաշինյանը վերցնի իր ուսերին, որը կարող է բերել նաև արտահերթ զարգացումների, այդ թվում՝ նոր ընտրությունների և իշխանափոխության կոնտեքստում, Փաշինյանը զբաղված է ձախողումներն այլոց վրա գցելով։


Դրա արդյունքում է, որ այս ծանր իրավիճակում պետության համար կարևորագույն խնդիրները լուծելու փոխարեն, Փաշինյանը զբաղված է լոկ պետական կառավարման համակարգում նախարարների կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների ձևական փոփոխությամբ։ Սակայն այդ կադրային տեղաշարժերն ի՞նչ են փոխելու, երբ կառավարության ընդհանուր քաղաքական կուրսը նույնն է մնացել։ Բացի դրանից, նոր նախարարները պետք է որոշակի ադապտացիոն փուլ անցնեն, իսկ դրա համար ժամանակ չկա։ Նաև դա է պատճառը, որ քաղաքացիները պետության աջակցությունը ստանալու փոխարեն, իրենք անձամբ պետք է լուծեն սեփական հարցերը։ Եվ տպավորություն է առաջանում, որ պետական կառույցներն ուղղակի պարապուրդի են մատնված, իսկ ընթացիկ զարգացումները թողնված են ինքնահոսի։

Օրինակ՝ համապատասխան աշխատանքներ չտանելու արդյունքում է, որ բնակիչներն անձամբ պետք է բանակցեն ադրբեջանական զինվորականների հետ, որպեսզի կարողանան որոշակի սահմանագծման հասնել, կամ խնդրել, որ հակառակորդի զինվորականները թողնեն իրենց գույքը դուրս բերել։ Այդպես եղավ նաև Սոթքի հանք ադրբեջանցի զինվորականների մուտք գործելու դեպքում։ Մեծ աղմուկից և սոցցանցերում հնչող ահազանգերից հետո միայն իշխանությունները բարեհաճեցին պարզաբանումներ տալ, թե ինչն ինչոց է։

Այնինչ գոնե այս իրավիճակում իշխանությունները պարտավոր էին ակտիվ աշխատանքներ տանել հանրության հետ և նախապես տեղեկացնել, թե ինչ է սպասվում իրենց։ Մի խոսքով, ակնհայտ է, որ երկրում լիակատար անիշխանություն է, պետական մարմինները չեն գործում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառչած մնալ աթոռին ու մանիպուլացնել հասարակությանը: Ինչպես հայտնի օգտատերերից մեկն էր գրել Նիկոլի երեկվա «հեռուստաուղերձից» հետո, «ժամանակին պատմությունն էին կեղծում, հիմա՝ իրականությունը»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: