Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ ու, հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար, ստեղծել տագնապային վիճակներ. ՄԻՊ

Այս թեմայով
- Պոպովը դիվանագիտական ապտակ է տալիս Նիկոլ Փաշինյանին. Արման Աբովյան
- ՄԻՊ Արման Թաթոյանը՝ սահմանային անվտանգության հարցերի մասին. ՈՒՂԻՂ
- Նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ
- Գերեվարված զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան. դա պետք է արվի անհապաղ ու առանց որևէ նախապայման և վերջ. Թաթոյան
Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Նա, մասնավորապեսմ գրել է. «Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետեւանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։
Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։
Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։
Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»: