Սոթքը գրչի մեկ ստորագրությամբ, ոչ թե դարձավ սահմանամերձ այլ մահամերձ. Սոթքի բնակիչ
Սոթքի բնակիչ Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սոթքը գրչի մեկ ստորագրությամբ, ոչ թե դարձավ սահմանամերձ այլ
մահամե'րձ համայնք, լիքը մարդ իմացավ Սոթքի տեղը...
Լրագրողը հարցնում է.
«Ի՞ նչ եք անելու, ապրելո՞ւ եք Սոթքում»
֊Այո,
Զարմացած նայում է ինձ։
Հ.Գ. Այո ապրելու ենք, որովհետև
գիտակցում ենք, երկրին ղեկավարություն չկա, մենք հույսներս պետք է դնենք մեր վրա, պաշտպանենք մեր սահմանները, շենացնենք մեր գյուղը ,պետությունը սկսվում է գյուղից և ամեն պարտություն, նոր հաղթանակների սկիզբ է»:
Լրագրողին տված հարցազրույցում էլ նա նշել էր. «Մեր գյուղը, սահմանները շենացնելու, ամրապնդելու պատասխանատվությունը մեզ վրա պետք է վերցնենք: Մենք գիտեինք, թե հանքը որտեղից է սկսվում, գիտեինք, որ հանքի մի մասը մնալու է Քարվաճառի տարածքում, որը հիմա Ադրբեջանի տիրապետության տակ է, բայց մինչև վերջ ուզում էինք հավատալ, որ կունենանք դիվանագիտություն, ղեկավարություն, որն էս խնդրով կզբաղվեր, որովհետև հանքն այս տարածաշրջանի գոյատևման աղբյուրներից էր»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից հետո էլ Սևակ Խաչատրյանը նկատել էր. «Իշխանությունները ասում են՝ դարպասը չեն կոտրել, ուղղակի շատ շնորքով ազերիները ներխուժել են Սոթքի ոսկու հանքավայր»