Մահացել է դերասան Զավեն Աբրահամյանը
Մահացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը: Այս մասին հրապարակում է արվել թատրոնի Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում դերասանի ընկերներին ու հարազատներին։ Մեր սիրելի դերասան, հանգչիր խաղաղությամբ»,- նշվում է հրապարակման մեջ:
Դերասանը 72 տարեկան էր: