Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Վաղ թե ուշ, հայաստանցիների աչքերում Արևմուտքը նույնանալու է Փաշինյանի վարկաբեկված իշխանության հետ՝ ունենալով ռեպուտացիոն անխուսափելի կորուստներ. քաղաքագետՀայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածնումՈւթ թիկնապահ միայն մեկ կադրում․․․ նման բան Հայաստանում ո՞վ և ե՞րբ է տեսել․ Էդգար ՂազարյանԵկեք վառ պահենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը. Մակրոնը գրառում է արելԱդրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ ՄելանշոնԱրհեստածին Ադրբեջանը ստեղծել են, որպեսզի շարունակեն և ավարտեն հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայից դուրս. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)
Բայդենն ուղերձում կրկին կիրառել է «ցեղասպանnւթյnւն» եզրույթը
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերինԽոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասինՆոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)
Հասարակություն

Մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես. Միքայել Մինասյան

Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։ Հիմա Հայաստանը նման է այդ վիպակին, երբ բոլորը գիտեին՝ ինչ է լինելու։

2,5 տարի ես կռվել եմ Նիկոլի դեմ, որովհետեւ գիտեի՝ ինչ է լինելու։ Այդ պայքարը երբեք չի եղել իշխանության համար։ Շարունակում եմ մնալ իմ նույն համոզմանը՝ մեր երկրում իշխանությունը գահ չէ, որ բազմես ու վայելես, այլ խաչ է, որ պիտի կրես։ Իսկ այս պահին իշխանության համար պայքարը առավել քան ուշացած է ու անիմաստ. այն ինչի համար պետք էր վռնդել Նիկոլին, գալ իշխանության ու փրկել՝ այլեւս չկա։

Չկա՛ Արցախը, չկա՛ անվտանգության գոտին, չկա՛ տնտեսական ողնաշարը, չկա՛ն պետականաստեղծ համակարգերի, ինստիտուտների մեծ մասը ու չկան հազարավոր լուսավոր տղերքը, որոնք մեր երկրի ապագան ու ապավենն էին:

2,5 տարի Նիկոլը հետեւողականորեն երկիրը տանում էր դիվանագիտական, ռազմական, տնտեսական ու առողջապահական մեծ աղետի։ Դա անում էր ծափողջույնների կամ լավագույն դեպքում լռության ներքո։ Դրա դեմ պայքարում էին քչերը, որոնց պիտակավորում էին, անվանում դավաճաններ ու տականքներ։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք կամ ավելի շուտ չունենք այն, ինչ ունեինք։ Եթե օր առաջ չհեռացվի տգիտության առաջնորդը, շուտով արդեն կունենանք նոր արհավիրքների շղթա, հայրենակործան նոր իրականություն։

Եթե կշեռքի այս նժարին չլիներ այդքան նվիրական բան՝ Հայրենիք, հիմա՝ այս պահին, ես անկեղծորեն կպնդեի, ու իրոք ցանկանում եմ Նիկոլը մնա։ Ասեմ ինչու. արդեն վերջացավ հնարավորությունների այն 21 օրը, երբ Նիկոլը եթե գնար, կարող էր բան փոխվել։

Հիմա Հայաստանը հայտնվելու է խորը եւ համապարփակ կոլապսում։ Երկիրը դառնալու է ավելի մեծ աղետի գոտի։ Ու դրա պատասխանատուն Նիկոլն է եւ արդեն նաեւ ժողովուրդը, որը չօգտվեց այդ 21 օրվա հնարավորությունից։

Հնարավո՞ր էր սրա դեմն առնել՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Հնարավո՞ր էր 21 օրում Քարվաճառի եւ Քաշաթաղի ամբողջական հանձնումը դարձնել մասնակի՝ այո, բայց դո՛ւք չուզեցիք։

Չուզեցիք, որովհետեւ ընկաք Նիկոլի թակարդը եւ դառնալով մանիպուլյացիաների զոհ՝ սկսեցիք ընտրել՝ լինել սեւ կամ սպիտակ, աջակցել նրան կամ նախկիններին, գնալ 17-ի հանրահավաքին կամ հանդուրժել դավաճաններին։ Եվ այդ պարզ դուալիզմի արդյունքում բոլոր նրանք, ովքեր հարցնում էին՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ», մոռացան գլխավորը. Նիկոլը ազգի դավաճան է, ոճրագործ ու անաշխատունակ եւ նրան պետք է ժամ առաջ վռնդել։

Այս աղետը մեզ տվել է հնարավորություն ասել ցավոտ ճշմարտություններ, արձանագրումներ, որոնք քաղաքականապես կոռեկտ չեն, անհարմար են, որոնց մասին ընդունված է լռել։ Բայց ո՛չ հիմա։ Եվ ո՛չ ես:

Ահա այդ ցավոտ, չֆիլտրված, դառը ճշմարտություններից մի քանիսը.

Զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողները Նիկոլի հետ հանդիպումից դուրս գալուց առաջինը հայտարարում են՝ մեր պահանջը քաղաքական պայքար չէ։ Ամբողջ խնդիրն այն է, հարգելի’ ծնողներ, որ ձեր երեխաները անհետ կորել են կամ զոհվել քաղաքականապես տհաս Նիկոլի պատճառով։ Դուք նրանց մասին լուր չունեք, որովհետեւ Նիկոլն ու Աննան մինչեւ հիմա գաղտնի են պահում ցուցակները։ Ձեր երեխաները դեռ անհետ կորած են, որովհետեւ գերագույն գլխավոր անկարողը ոչինչ չի անում նրանց գտնելու համար։ Ազատության հրապարակի կուսակցությունների արածը քաղաքական պայքար չէր։ Դա հանուն ձեր երեխաների էր։ Ու դուք որոշեցիք այդ պայքարին չմիանալ։ Խնդրում եմ՝ հիշեք սա։

Այն ժամանակ, երբ արցախցին իր տան համար մերկ ձեռքերով կռվում է ադրբեջանցի զինվորների դեմ, երբ հայ զինվորները չեն իջնում դիրքերից ու պահում են եզակի բարձունքներ, Արցախի նախագահն օնլայն քծնում է Նիկոլին, անտերության մատնում երկիրը, իսկ հետո մասնավոր օդանավով հասնում Մոսկվա եւ թանկարժեք ռեստորաններում փորձում լուծել իր կարիերայի ապագան։

Այն ժամանակ, երբ Արցախի եկեղեցիները հանձնվում են թշնամուն, երբ մարդիկ արտաշիրիմում են հարազատների գերեզմանները, երբ փորձում են փրկել Արցախի հոգեւոր ժառանգության մասունքները, Արցախի թեմի առաջնորդը, իր արնահոսող հոտը թողած, Լոս Անջելեսում ամերիկահայերի հետ ճաշում է, իսկ ֆոտոները հայտնվում են սոցցանցում։

Այն ժամանակ, երբ երկիրը տնտեսական կոլապսի եւ փախստականների չդադարող հոսքերի մեջ է, երկրի նախագահ ներկայացող Արմեն Սարգսյանը պետական միջոցներով այցելում է Հորդանան, մի երկիր, որը ոչնչով այս օրերին չի կարող օգնել Արցախին։ Ու ոչ ոք չի հարցնում՝ ինչու՞ է նա գնացել։ Ինչո՞ւ ոչինչ չի արել ամբողջ պատերազմի ընթացքում:

Ու եթե այսքանից հետո, դուք, այս անտանելի վշտի, մարդկային ու տարածքային կորուստներից հետո դեռ քաղաքականություն եք խաղում, դեռ քաղաքական կոռեկտություն եք պահում, ուրեմն Նիկոլը հանգիստ կարող է մնալ՝ մինչեւ դա իսկապես չսկսի շնչախեղդ անել յուրաքանչյուրին։

Նիկոլը, որպես երկրի ղեկավար եւ քաղաքական գործիչ, այլեւս գոյություն չունի։ Մի քիչ խելք ունեցողը դա արդեն հասկացել է։ Բայց երկրում դեռ կենդանի է նիկոլիզմը։ Այն նիկոլիզմը, որն ըստ էության կործանեց Արցախը, ծնկի բերեց Հայաստանը, խլեց հազարավոր կյանքեր, թողեց տասնյակ հազարավոր վիրավորներ, զրկեց հաղթանակից ու արժանապատվոթյունից։ Քանդեց պետության հիմքերը, իսկ Հայաստանի ժողովրդից ստացավ ծիծաղի առարկա։

Արդեն փաստ է, որ գլխավոր փնթին միայն պայքարել է, պայքարում է եւ պայքարելու է աթոռի համար։ Եվ արդեն փաստ է, որ Նիկոլն ու իր միջակների խմբակը միշտ դա են արել։ Եվ միակը, որ կհաղթի նիկոլիզմին իրականությունն է։ Վստահ պնդում եմ՝ եթե չլիներ այս աղետը ու ավելի մեծ աղետի հեռանկարը, պիտի թողնեինք Նիկոլին, իր զանգվածին ու լուռ պայքարողներին այդ իրականության մեջ։ Թողնեինք իրար հետ։

Թողնեինք, որ ժողովուրդը սեփական կենսափորձով, պատմության մեջ առաջին անգամ դառը ճշմարտությունը հասկացած, խորտակի իր իսկ ընտրությունը։

Թողնեինք, որ ժողովուրդը ինքը սկսի պատժել նիկոլիզմ քարոզողներին։

Թողնեինք, որ Նիկոլին ու Աննային ժողովուրդը, բառի բուն իմաստով, բզկտի։

Թողնեինք, որ փողոցում հարձակվեն Աշոտիկի ու Մարիամիկի վրա։

Թողնեինք,, որ նիկոլական պատգամավորները վախից փախնեն մարդկանցից։

Թողնեինք, որ Ստեփանակերտի փողոցներում թքեն Արայիկ Հարությունյանի դեմքին։

Սա է լինելու։ Ժողովուրդը հասկանալու է, որ այլեւս ելք չունի։ Որդեկորույս ծնողները հրաժարվելու են քաղաքական կոռեկտությունից ու խնդրելու են, որ ինչ-որ մեկը հանրահավաք անի ու չեն հանդուրժելու հանրահավաք անողներին պիտակավորողներին։

Սա տրամաբանական շարունակությունն է այսօրվա իրականության, որն անպայման կլինի, եթե հիմա բան չփոխենք։ Ես ուզո՞ւմ եմ սա, իհարկե՝ ո՛չ։ Ես կշարունակեմ պայքարել, որ նաեւ սա չլինի։

Ես հավատում եմ ու գիտեմ՝ ցանկացած, նույնիսկ ամենաաղետալի վիճակում, կա՛ լուծում։ Կա՛ ելք։ Եվ ես այդ ելքը գիտեմ։ Եվ ամեն ինչ կանեմ մեր հայրենիքի համար։ Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաեւ, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին եւ նիկոլիզմի կրողներին։

Երկիրը փրկելու եւ արժանապատվությունը հետ բերելու այլ տարբերակ չկա։ Պետք է ատել ու չհանդուրժել նիկոլիզմը։ Երկիրը պիտի մաքրվի, հասարակությունը պետք է առողջանա։ Դրա միակ ուղին Նիկոլին ու նիկոլիզմը արմատախիլ անելն է։ Ժողովուրդը բերեց Նիկոլին ու վարակվեց նիկոլիզմով։ Հիմա պետք է հեռացնի Նիկոլին ու ինքնաբուժվի։ Գալիք արհավիրքները միեւնույն է կստիպեն անել դա անկառավարելի ու տարերայնորեն, եթե հիմա չանենք խելքով ու գիտակցված»։