Երբ Ադրբեջանը հայ գերիներին ցուցադրի շքերթում, ինչպե՞ս եք ձեզ մարդ զգալու՝ հային այդ վիճակին հասցրած պաշտոնյաներ

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ էր գումարել երկրում հաստատված ռազմական դրության վերացման հարցը քննարկելու համար։
Սպասելի էր, որ «Իմ քայլի» պատգամավորները, ինչպես որ երեկ բացասական եզրակացություն տվեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած այս օրենսդրական նախաձեռնությանը, նույն բացասական տրամադրվածությամբ այսօր արտահերթ նիստում կշարունակեն իրենց դեմգոգիան։ Լենա Նազարյանի քասթինգի շնորհիվ Ազգային ժողովում հայտնված այս մարդկանց վարքագիծը բոլորիս պարզ է արդեն 2.5 տարի, բայց որ այս խաժամուժը նաև ներքին բարոյականություն չի ունենա, դա ցավալի է, բայց ջրի երես է դուրս գալիս հենց նմանատիպ նիստերի ժամանակ։
Քաղաքական այս դիակների կույտը այսօր խորհրդարանում բարոյականության նորմեր ասվածը գրպանը դրած արդարացնում էր հող հանձնող Փաշինյան Նիկոլին ու նրա իշխանության երկրաձգման համար ծառայող ռազմական դրությունը։
Նոյեմբերի 10-ից Փաշինյան Նիկոլը ստորագրել ու Արցախն ու Հայաստանի մի հատվածը տվել է Ադրբեջանին, իր ստորագրությամբ ռուս խաղաղապահներին տվել է իրավական հիմք գալ ու ապահովել արցախցու անվտանգությունը, ու հիմա չգիտես, թե ինչի համար շարունկում է պահել ռազմական դրությունը երկրում։
Հատուկ դավաճանապաշտների համար տեղեկացնենք, որ ռազմական դրության իրավական ռեժիմը հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել այլ ծախսեր, կատարել մեկ անձից գնումներ, տնօրինել մասնավոր այլ անձանց պատկանող գույքը, տնտեսվարողներին պահել խիստ սահմանափակումների մեջ։ Կարճ ասած՝ ռազմական դրությունը բացում է իշխանության ձեռքերն ու ազատում նրան հաշվետվողականությունից։
Այսօր այս իրականությունը թողած «Իմ քայլի» պատգամավերները իրենց բնորոշ կարճ խելքով հեքիաթներ էին պատմում, թե ինչու պետք է ռազմական դրությունը շարունակել Հայաստանում՝ փոխարենը որպես հարյուրավոր հայերի Ադրբեջանին գերի հանձնածներ պատասխանատվություն կրեին կամ ամաչեին՝ իրենց գոյության համար։
Շնորհիվ այս քաքաղաքականությունից բոպիկ իմքայլականների՝ հարյուրավոր հայ զինվորներ այսօր Ադրբեջանում ենթարկվում են կտտանքների, ծաղրի, տառապանքների ու այս ամենը տեղի չեր ունենա, թե այս տհասների քաղաքաքական ղեկավարը քաղաքաքական որոշում կայացներ ու կանգնեցներ պատերազմը։ Իսկ նրանք շարունակում են դա արդարացնել։
Ու հիմա այս տհասներին ուզում եմ հարց տալ՝ երբ Ադրբեջանը շքերթ անի Բաքվում ու ցուցադրի հայ գերիներին՝ այն ժամանակ ինչպե՞ս եք ապրելու, շնչելո՞ւ այս օդը, նայելու ձեր զավակների աչքերին, ինչպե՞ս եք ձեզ մարդ զգալու, էլ չեմ ասում՝ հայ մարդ ու պետության համար պատասխանատու պաշտոնյա, ինչպես եք շարունակելու քարշ տալ ձեր անիմաստ գոյությունը։