Անբարոյական հայտարարություն է. Ղազինյանը՝ ռազմադաշտում ձախողման մասին ԱԳ նոր նախարարի հայտարարության մասին
Դա անբարոյական հայտարարություն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի հայտարարությանը:
«Ռազմի դաշտում մեր զինվորները պայքարել են իրենց կյանքի գնով, մրատերը մղել են գերծանր պայմաններում և կարողացել են կատարել իրենց առջև դրված մատական առաջադրանքը, պահպանել Արցախի տարածքային ամբողջականության հիմնական մասը, խոսք հատկապես մինչև հոկտեմբերի երկրորդ կեսի մասին է: Դրանից հետո խնդիրը տեղափոխվել է ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դաշտ՝ առավելապես ռազմական դիվանագիտության ու ռազմական քաղաքականության գործիքակազմով պատերազմը կանգնեցնելու, ապա դաշնակիցների հետ լուրջ ու վստահելի համագործակցության արդյունքում ձևավորելու դաշնակցային ֆորմատ՝ ՀՀ և ԱՀ շահն առավելագույնս պաշտպանելու նպատակով», - նկատեց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նորանշանակ նախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե չի մեկնաբանում ատորագրված փաստաթուղթը:
«Նոր եմ ստանձնել իմ պարտականությունները, ռազմադաշտում ունեցել ենք ձախողում ու դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին հերոսաբար դիմադրում մեր զինվորները», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։