Ռազմական դրության չեղարկումից հետո ընդդիմությունը անվստահություն կհայտնի վարչապետին. Իվետա Տոնոյան

Այս թեմայով
- Ես այդ մեդալից հրաժարվել եմ, որովհետեւ չեմ ուզում հայրենիքին դավաճանած մարդկանց ձեռքից մեդալներ ստանալ. Տարոն Տոնոյան
- Ինչքա՞ն ժամանակ եք ԱԺ հետնամուտքով գաղտնագողի և ոստիկանների հսկողությամբ շենք մտնելու. Իվետա Տոնոյան
- Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
- Արվել է անհնարինը. Դավիթ Տոնոյան (տեսանյութ)
«Եթե իշխանությունները իրենց մեջ գտնեն բավարար չափով քաղաքական կամք, պարկեշտություն, ազնվություն եւ ի վերջո հայրենասիրություն եւ չեղարկեն ռազմական ռեժիմը, բնականաբար, մենք մեր հետագա քայլերի ամսին կբարձրաձայնենք»: Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը` նշելով, որ այս մասին քննարկումներ կան:
Նա նշեց, որ եթե իշխանություններն այսօր բավարար չափով ազնվություն եւ պարկեշտություն չունեցան խոստովանելու, որ ռազմական դրությունը չեղարկելու հիմքում ընկած է այն վախը, որ խորհրդարանական ընդդիմությունը դրանից անմիաջապես հետո հանդես է գալու վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ:
Տոնոյանի կարծիքով` վարչապետի հեռանալուց հետո պետք է գա այն կառավարության կազմը, որը կարող է երկիրը հանել ստեղծված օրհասական եւ խայտառաից վիճակից:
«Թե ով այն կղեկավարի հանրությունը, քաղաքական ուժերը եւ մտավորականները, անձը կարեւոր չէ, կարեւոր է, երկիրը դուրս բերի այս վիճակից»,-ասաց նա: