Շատ ճիշտ մոտեցում է, որ «Հայաստան» հիմնադրամը գումար է փոխանցում բյուջե. այդպես էլ պիտի լիներ․ Բաբկեն Թունյան․ VIDEO

Այս թեմայով
- Կարեւոր տեղեկություն Երեւանի կենտրոնում ապրող մեր «բնիկ» համաքաղաքացիների համար. Արման Եղոյան
- Հայաստանի 432 000 բնակարանների 93%-ը վճարելու են տարեկան մինչեւ 30 հազար դրամ գույքահարկ. Բաբկեն Թունյան
- Մատների արանքով եք նայում հարցին. Բաբկեն Թունյանը` Ջրային կոմիտեի նախագահին (տեսանյութ)
- Դեռ 1 տարի ու 1 ամիս բուքմեյքերական գրասենյակները կգործեն նույն ռեժիմով, որից հետո կլինեն սահմանափակումներ (տեսանյութ)
«Հայաստան» համահայկական հիմնադրամը որոշակի գումար է փոխանցելը շատ ճիշտ եւ արդարացված մոտեցում է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Մարդիկ որ այդ գումարները փոխանցում էին, գիտեին, թե դա ինչ նպատակներով է, իսկ հիմնադրամն ուղիղ իրավունք ու այդպիսի գործիքակազմ չունի, այդ գումարը ծախելու այն նպատակով, ինչ նպատակով ծախսվել է։ Կարծում եմ՝ սրանից ավելի փակագծերը պետք չի բացել։ Այսինքն կա պետական բյուջե, որը կատարում է ծախսեր, որը կառավարում է այդ ամբողջ գործընթացը։ Շատ նորմալ գործընթաց է, որ հիմնադրամից գումարը փոխանցվում է բյուջեին, Կառավարությունն արդեն ինքն է որոշում, թե ինչպես այդ գումարը ծախսի։ Այսինքն՝ այն ֆորմալ առումով այդպես էլ պիտի լիներ»,- նշեց նա` հավելելով, թե սխալ է մտածել, որ պետբյուջե փոխանցված հիմնադրամի գումարներից պարգևավճարներ են ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում