Արթուր Վանեցյանը մեկուսարանում անցկացրած օրերի մասին. «Հրապարակ»

Այս թեմայով
- 5 միլիարդի գործով հարցաքննության են հրավիրել Արթուր Վանեցյանին. Hraparak.am
- Վանեցյանը ԱԱԾ պահեստազորայիններին կոչ է արել անվտանգության աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ը, նշել «Եռաբլուր» այցելելով
- Փաշինյանի եւ Ալիեւի բազմաթիվ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի անդամները. Արթուր Վանեցյան
- Կորոնավիրուսից մահացել է Ռազմական ոստիկանության նախկին պետ Արթուր Բաղդասարյանը․ArmLur.am
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն ձերբակալեց մի խումբ անձանց, այդ թվում՝ Արթուր Վանեցյանին, եւ նրանց մեղադրեցին Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ։
Հաջորդ օրը եւեթ դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց այդ ձերբակալությունները, ապա մերժեց կալանքի սանկցիա տալը, սակայն ձերբակալվածներին 1-2 օր պահեցին Ձերբակալված անձանց պահման վայրում։ Վանեցյանին պահել են Էրեբունու ՁՊՎ-ում, նա անազատության մեջ է մնացել ընդամենը 2 օր։
Մեր հարցին, թե այդ ընթացքում ինչով է զբաղվել մեկուսարանում, Վանեցյանն ասաց՝ թերթ է կարդացել եւ գիրք է խնդրել, բերել են Ջորջ Օրուելի հայտնի «Անասնաֆերմա» վիպակը, որի սյուժեն ամբողջությամբ համընկնում է Նիկոլ Փաշինյանի կատարած հեղափոխության եւ այնուհետ երկրում տեղի ունեցած դեպքերի հետ։ ««Անասնաֆերման» մի քանի անգամ էի կարդացել, բայց այդ իրավիճակում ընկալումը լրիվ այլ էր»,- ասաց ԱԱԾ նախկին տնօրենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում