Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ․ Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար

Այս թեմայով
- Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց. նրանցից մեկը ոստիկանության աշխատակից է
- Ֆրանսիայի ԱԺ-ն ընդունել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտության մասին բանաձեւ
- Ֆրանսիայի Սենատը ընդունեց բանաձևը, որով կառավարությանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը
- Ֆրանսիայի Սենատում սկսել է Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախաձեռնության քննարկումը (ուղիղ)
Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը ոչ ոքի ձեռնտու չէ, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը, փոխանցում է РИА Новости-ին։
«Ֆրանսիայի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի համար օգտակար չի լինի. Ո՛չ Հայաստանի, ո՛չ Ղարաբաղի ժողովրդի, ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Մինսկի խմբի (ԵԱՀԿ) այլ համանախագահների, ոչ էլ Եվրոպայի համար», – ասել է նա:
Ըստ Լեմուանի, այս քայլը չի արտացոլի Ֆրանսիայի կառավարության, Երեւանի ու Փարիզի այլ գործընկերների կողմից վարվող քաղաքականությունը։