Ինչո՞ւ զոհերի ցուցակները չեն հրապարակվում․ պարզաբանում են ՊՆ-ից

Այս թեմայով
- Ինչո՞ւ պետք է սահմանների հաստատումը կատարվի Ադրբեջանի կողմից 30 տարի առաջ մերժված տվյալներով․ Աշոտ Ղուլյան
- Փաշինյանը բացահայտեց, թե ինչո՞ւ չի պատասխանում Ալիևի նվաստացումներին (տեսանյութ)
- Ինչո՞ւ մինչեւ հիմա չկան այդ դավաճանների անունները. ԲՀԿ-ական պտգամավորը՝ Փաշինյանին
- Միշտ էլ գերիներ են եղել Ադրբեջանում վերջին տարիներին, բա ինչո՞ւ այս դահլիճում հրաժարական չեք պահանջել. Փաշինյան
Հինգերորդ օրն է՝ ինչ Պաշտպանության բանակը չի հրապարակում հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զոհերի անունները։
NEWS.am-ը Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է դա պայմանավորված։
«Ցուցակները հրապարակվելուց առաջ անպայման ճշտվում են, այսինքն՝ պետք է բոլոր մանրամասները ճշտել, նոր հրապարակել, որպեսզի թյուրիմացություն չառաջանա։ Պրոցեսը բարդ է»,- ի պատասխան մեր հարցին փոխանցեցին նախարարությունից։