Հետայսու Արցախի մուտք գործելն ու ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով. տեղեկատվական շտաբ

Այս թեմայով
- Այս պահին կարգավիճակի հարց փաստացիորեն չի քննարկվում և դեռ մոտ ապագայում չի քննարկվելու․ Մալաշենկոն՝ Արցախի մասին
- Արցախի շուրջ զարգացումների հարցում կշռադատված խոսքի, հստակ անելիքների սահմանման և որոշակիություն մտցնելու խնդիր կա․ Տիգրան Աբրահամյան
- Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ
- Ընտրողները մեզ ձեն էին տվել, որ Արցախը կարանայինք պահեինք, բայց սենց ստացվավ․ «Իմ քայլի» պատգամավոր. «Հրապարակ»
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հետայսու Արցախի Հանրապետություն մուտք գործելն ու Հանրապետությունից ելք կատարելը հնարավոր է միայն Բերձոր-Ստեփանակերտ ավտոճանապարհով։ Ի կատարումն նոյեմբերի 9_ին ընդունված եռակողմ հայտարարության՝ Շահումյանի շրջանն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, ուստի Սոտք-Մարտակերտ ավտոճանապարհն արդեն փակ է»,- հայտնում է տեղեկատվական շտաբը։