Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք. Արմեն Աշոտյան
Անբարոյական ստահակն այսօր հայտարարել է, որ ժողովուրդը չի սատարում ընդդիմության կոչերին եւ փաստացի համակերպվել է դավադիր հայրենազրկման հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Թքած իր վրա էլ, տո ընդդիմության վրա էլ։
Ժողովուրդ, մի՞թե մենք ազգովի թասիբ չունենք։
Արդյո՞ք հայրենազարկումից զատ նաեւ պատվազրկումն ենք հանդուրժելու։
Մի՞թե աշխարհում քրիստոնեությունն առաջին ընդունած ազգը ուզում է մարդկության պատմության մեջ մնալ նաեւ որպես ազգային դավաճանությունն առաջինն հանդուրժած ժողովուրդ։
Ճամփեք սրան, բերեք ում ուզում եք»։