Հրանտ Բագրատյանն ասաց, թե ինչպես է հնարավոր պահել Շուշին
Հնարավոր է պահել Շուշին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը: Ըստ նրա, և՛ ադրբեջանցիները, և՛ հայերը կարող են վերադառնալ։
«Թող այն դարձնեն գոնե Երուսաղեմի նման քաղաք: Հնարավոր է հետ ստանալ Հադրութը: Ես կուզենայի նաև Ադրբեջանի հետ քննարկվեր Լաչինի միջանցքը Քարվաճառի միջանցքով փոխարինելու հարցը: Գոնե այս բաները հնարավոր է խաղաղությամբ անել:
Մնացածն ասեմ, որ թուրքերը չեն թողնելու այնտեղ հանգիստ լինի, ռուսներն էլ չեն զիջելու: Մենք հիմա պետք է բանակը վերականգնենք, դա անելով ժամանակակից ձևով:
Դա տեղի կունենա, եթե առաջիկա 1 ամսվա ընթացքում Հայաստանի ամբողջ ղեկավարությունը փոխվի՝ հեռանան ինչպես Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ Արմեն Սարգսյանը»: