«Գնում ենք տղերքին բերելու, 15 հոգի մնացել են էն կողմում». Հետախույզ Էրիկն իր կյանքի գնով փրկել է իր հրամանատարին
Հետախույզ Էրիկ Եգանյանը իր ընկերների հետ Հադրութի շրջանում կարողացել է բազմաթիվ անգամ անցնել հակառակորդի կողմը եւ դուրս բերել 178 զինվորների: Այս մասին Եռաբլուրում NEWS.am-ի հետ զրույցում պատմում է նրա մորաքույրը՝ Սուսաննա դավթյանը:
«Ինքը թիկնապահության դասերի գնաց ու սկսեց ինքնակրթվել, հետո գնաց խաղաղապահ զորքեր: Ասում էինք դուրս արի, չլսեց մեզ, ինքն իր գործը սիրում էր:
Հետախույզ էր, զանգում էր տուն, ասում էր՝ չզանգեք, գնում եմ քնեմ, իբր, ու գնում էին գիշերով երեխեք էին փրկում: Իր ընկերն է ասել, որ 178 երեխայի են փրկել: Գիշերը նրանց կողմն են անցել, ասել են՝ երեխեք, ինչքան կտեղավորվեք մեքենայի մեջ, թեկուզ իրար վրա, նստեք: Իսկ էդ օրը իր կյանքի գնով ինքն իր հրամանատարին է փրկել: Դեպքը ամսի 21-ին է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում.