Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

Այս թեմայով
- Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ գերիների փոխանակում է տեղի ունեցել. Ռուստամ Մուրադով
- Արա Այվազյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել
- ՌԴ և ՀՀ արտաքին գործերի նախարարները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
- ՄԻՊ ներկայացուցիչները ՁՊՎ-ում առանձնազրույց են ունեցել Առուշ Առուշանյանի հետ, նախաձեռնված է վարույթ
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շնորհավորել է իր գործընկերոջը՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Երկուստեք կարեւորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը:
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ Այս համատեքստում նախարար Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարեւորությունը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման եւ արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
Նախարար Այվազյանը եւ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։