Ապրիլի 1-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՀայտնի Թոռնիկը հա՛մ Ագրարայինի ՈւԽ նախագահ, հա՛մ ՍԱՏՄ փորձագետԿարծում եմ, բոլոր տեղերում էլ հուդա-մատնիչներ կլինեն․ Սերգեյ ՉիչոյանԻնեկոբանկն ընդդեմ թոշակառուների․․․ Քաղաքացու իրավունքների պաշտպանԵղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչըԱԺ պատգամավորներ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանի կգործուղվեն ԲեռլինՓոխվարչապետը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Օդի ջերմաստիճանը Երևանում կհասնի մինչև +23 աստիճանի Որոնվում են տեսանյութում պատկերված անձինք Ժաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներին
Դիմումիս հիման վրա ՔԿ-ում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով
Հայաստանի եվրաինտեգրման թեմայով Ազգային ժողովում լսումներ է հրավիրվելՈւկրաինան ստացել է Challenger 2 տանկեր՝ առանց լրացուցիչ զրահատեխնիկայիՓաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին. Անդրանիկ ԹևանյանԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ Խաղաղությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև է․ այն ոչ Վաշինգտոնում է, ոչ Բրյուսելում, ոչ Փարիզում․ Հիքմեթ Հաջիև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Հայ-ռուսական հարաբերությունները դառնում են ավելի լայն հակամարտության օբյեկտ. սա շատ վտանգավոր է. Սերգեյ Կոպիրկին
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա ԵրևանումՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք (տեսանյութ) «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժերՆարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցինԵթե ճնշում են, ում որ ճնշում են, թող ինքն էլ խոսի․ Իմ նկատմամբ ճնշումներ ոչ մի կերպ չկան․ նախկին պատգամավոր (տեսանյութ)Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ադրբեջանական հեռուստաալիքը պարզաբանել է՝ ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը
Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն ՍարուխանյանՊՆ-ում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրին վերաբերող հարցերՍԱՏՄ-ն հրապարակել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքներըՔաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա ՔվինինԱլեն Սիմոնյանն Ալեքսեյ Սանդիկովին գործուղում է ՄոսկվաՄեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել էԶելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. քաղաքագետԼեհաստանում ռազմական օդանավերը օդ են բարձրացվել Ուկրաինայում ռուսական ակտիվության պատճառովԱնհանգիստ որոշ հանրային գործիչներ զանգն են հնչեցնում մոտալուտ աղետի, սակայն բոց առաջացնող կայծը չի երևում. ԱնանյանԱշխատանքից ազատում՝ Հայաստանում Սոլովյովի հաղորդումն արգելափակելուց հետոԴատելով արձագանքներից` Բաքվում լավ հասկացել են Տոյվո Կլաարին. Արամ Սարգսյան
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգՀորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեբուժարանում
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրելԲրազիլիայի Ռեսիֆե քաղաքում երկնաքեր է այրվումԹատրոնի միջազգային օրվա գլխավոր իրադարձությունը՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն, այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)Դուք վախեցած եք, դա ակնհայտ է․ Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներինՕդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ«Ինչքան հայրենասեր կա, Փաշինյանն ընկել է նրանց հետևից». Վոլոդյա Ավետիսյանն ասել է, թե ինչ են տարել իր բնակարանից խուզարկության ժամանակ (տեսանյութ)Որ բանկերի հաճախորդները կարող են օգտվել անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրիցԵրևանում «BMW» -ն Մալաթիայում հայտնվել է CPS բենզալցակայանի հարևանությամբ գտնվող տարածքում. դեպքի վայրում վարորդը չի հայտնաբերվելԻմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լևոն ՔոչարյանՈւկրաինան կարող է պարտվել Ռուսաստանին մինչև ամառ. Standard
Վազող տողեր

«Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»». Իգոր Խաչատուրովը՝ Փաշինյանին (Քարվաճառ 1993, Մոնթե Մելքոնյան (ԱՎՈ) VIDEO)

Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերևս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):

Օպերացիայի հրամանատարներից գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի (Յուրի Խաչատուրով-Լաչինի միջանցքի ուղղություն) որդուն՝ Իգոր Խաչատուրովին, ով մասնակցել է վերջին պատերազմին, Նիկոլ Փաշինյանի «ձեռամբ» Քարվաճառի հանձնման փաստը չափազանց վրդովվեցրել է:

«Լսի, վիժվածք, Մոնթեն քեզ դիմավորելու է էնտեղ, նայելու է հիվանդոտ ռեխիդ ու հարցնի՝ «այ էշ, դո՞ւ էիր, որ թերթեցիր Հայոց պատմության վերջին էջը»։ Ու գուցե առաջին անգամ նաև հայհոյի: Իրականում մենք բոլորս ունենք մեղքի մեր բաժինը։ Բայց նպատակը պետք է տանի մեզ առաջ։ Իմ նպատակը՝ պարզ ճակատով, առանց ամոթի նայելն է հորս աչքերին՝ իմանալով, որ Քարվաճառը մերն է՝ ՀԱՅԿԱԿԱՆ է»,- 168.am-ի հետ զրույցում դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Իգոր Խաչատուրովը:

Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Քարվաճառը կարևոր ռազմավարական կետ էր հայկական կողմի համար, որի ազատագրման արդյունքում կայուն կապ հաստատվեց Հայաստանի և Արցախի միջև, զգալի կրճատվեց ճակատային գիծը, ապահով դարձավ Մարտակերտի թիկունքը. Մարտակերտի ազատագրումը հնարավոր չէր լինի՝ առանց Քարվաճառի վրա վերահսկողություն հաստատելու:

Քարվաճառի ազատագրումը վերացրեց ոչ միայն Մարտակերտի անվտանգությանը սպառնացող վտանգը, այլև Վարդենիսի, որտեղ մինչ այդ բնակչությունը սկսել էր հավաքել առաջին անհրաժեշտության իրերը և պատրաստվում էր տեղափոխվել Սևան: Սա մի քայլ էր, որի նախապատրաստական գործողությունները սկսվել էին դեռևս ձմռանը, և որը փոխեց նաև ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը` շահեկան դիրքում պահելով Արցախին:

Ըստ այդմ՝ կարելի է պատկերացնել, թե Քարվաճառի՝ մեր հսկողության տակ չլինելուց ինչ ենք ունենալու: Եվ սա դեռ 90-ականների, այսպես ասած, հաշվարկով: