Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀամերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ» Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ» Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը․ «Ժողովուրդ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը․ յուրիկների պակաս չի զգացվում․ «Հրապարակ» 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել․ «Ժողովուրդ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Զելենսկին հերթական անգամ կոպիտ կերպով է դիմել իր երկրի դաշնակիցներինՉարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, կա վիրավոր Իրաքի շիաները կվերսկսեն հարձակումները ամերիկյան զորքերի դեմՓաշինյանը թույլ տվեց ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ, հայտարարեց՝ Ռուսաստանը մեր հարևանը չէ․ Առաքելյան «Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել, որ «ադրբեջանական գյուղերում» ապրելը հնարավոր դառնա»․ Փաշինյան «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհից տուժել են ավտոպահեստամասերի վաճառքի տաղավարն ու կից պահեստը Ամերիկյան կոալիցիայի կործանիչը Սիրիայում ռազմական կայան է ոչնչացրելԸստ Փաշինյանի՝ ով դեմ է Տավուշի գյուղերի հանձնմանը, ռուսական շպիոն է, ով կողմ՝ հայրենասեր․ Ստեփան Դանիելյան ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ. ՀՀ-ն ԼՂ-ի համար պատերազմ չի սկսելու. Փաշինյան (տեսանյութ) ՀՀ-ն ձեռք է բերում Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ը, չունենք համոզմունք, որ չեն հարձակվի (տեսանյութ) ՀՀ-ն երբեք էլ Արևմուտքից հեռու չի եղել, որ հիմա մոտենա, ոչ մի անկանխատեսելի բան տեղի չի ունենում Փաշինյանը հարցազրույց է տալիս բրիտանական լրատվամիջոցներին․ ՈՒՂԻՂ Կիրանցի ճանապարհը փակած բնակիչները խարույկ են վառել ու գիշերելու են այնտեղ (տեսանյութ) Ավարտվել է Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի վարչական շրջանների ներկայացուցիչների հետ․ մանրամասներ Փաշինյանը փայլուն է տիրապետում հերթական խայտառակ պարտությունը հաղթանակ ներկայացնելու արվեստին Նախագահը «պաշտպանել է» Փաշինյանին ու վստահեցրել, որ նա ՀՀ-ից «մեկ միլիմետր չի զիջի» Սահմանազատման գործընթացի գործնական փուլում ենք,կարևոր է անվտանգային ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից Խաղաղապահները ուղևորվել են Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր․ փակման աշխատանքներ են Ինչ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել՝ իր հայտարարություններով, գործողություններով ու անգործությամբ․ Փաշինյան Էրդողանը Աթաթուրքի ծրագիրն է առաջ տանում, «Զանգեզուրի միջանցքը» նրանց պետական քաղաքականությունն է (տեսանյութ) ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը ԵՄ դիտորդների հետ Խաչիկ համայնքում է ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է՝ Տավուշում ականազերծում և պայթեցումներ են լինելու․ մանրամասներ Վրաստանը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի՝ սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածությունները ՀՀ-ն պատրաստ է զորքերը միակողմանի հետ քաշել`անկախ Բաքվի գործողություններից. Փաշինյանի աշխատակազմ ՀՀ-ն չի դիմադրում Թուրքիայի դեմ, վերջինիս կհաջողվի մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում (տեսանյութ)
Սահմանազատման շուրջ իրավիճակը հնարավոր է դարձել ՀՀ կողմից Ադրբեջանի սահմանների ճանաչումից հետո
«Այսօր էլ ենք Ոսկեպարում գիշերելու, գործընթացն ավելի մեծ թափ է առնելու, կտեսնե'ք». Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) ԼՂ-ից խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված իրողություններին․ Պեսկով Ադրբեջանը ոչնչացրել է օկուպացված Շուշիի Ղազանչեցոց գերեզմանոցը «Հեզբոլլահ»-ը խոցել է իսրայելական «Հերմես 450» անօդաչու թռչող սարքԱկնհայտ է, որ այսպես կոչված «Խեյրիմլի» գյուղանունը չունի ադրբեջանական ծագում․ Ոսկանյան Միրզոյանն ու Կլաարը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում (տեսանյութ) Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին Սաուդյան Արաբիա է գործուղել
Քաղաքականություն

Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, նախկինները թուրքին ծնկի են բերել. Շարմազանովը՝ Լենա Նազարյանին

Ձեր գլխին չի կոտրվել, էդ դուք եք ձեր ու ժողովրդի գլխին կոտրել։ Ես պատերազմից մի օր առաջ ասել եմ, որ բորշը եփել է Նիկոլը, ջարման կքաշի ժողովուրդը։ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց իշխող «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի հայտարարությանը, թե նախկին իշխանություններն «իրենց անվանում էին հող հանձնող, որովհետև գիտեին, որ այդ ամեն ինչը իրենց գլխին էր կոտրվելու»։

«Քո ղեկավարն է ժողովրդի գլխին կոտրել էս ամեն ինչը, ինքը պարտված ղեկավար է և պետք է հեռանա։ Այսքանից հետո իրենք խոսելու տեղ ունե՞ն։ Մադրիդյան սկզբունքները մի կողմ էր դնում, Նիկոլ Փաշինայնը Ալիևից էր իմանում բանակցային պրոցեսի բովանդակությունը։ Զրոյական կետից սկսելը սրան հանգեցրեց, հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրեց, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վրա քրեական գործ հարուցեց, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ էր տալիս, որ շրջապատը փոխի, ճիշտ ընկերներ չի ձեռք բերել Հայաստանում։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ Ռուսաստանի նախագահին, որ արարողակարգով նախատեսված էր, չէր դիմավորում, իր թիմն էլ ֆեյսբուքում հիանում էր։ Գնում էր ՌԴ նախագահի հետ հանդիպման, ասում էր՝ Դուք պետք է մեր սուվերենիտետը հարգեք, ինքն էր ասում՝ հպարտ քաղաքականություն պետք է վարենք, ոչ թե վիզը ծուռ, հիմա ինքն է Ալիևի առաջ վիզը ծռում»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ 2014-2015 թվականներին արդեն կար միջազգային կոնսենսուս, այդ թվում՝ Ռուսաստանի համաձայնությամբ, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն, և քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ աշխատել էր եւ ի վերջո ինչ-որ արդյունք պետք է ներկայացվեր, որոշել էին, որ դա որպես արդյունք պետք է ներկայացնեն, իսկ նախկին իշխանություններն էլ շատ լավ տեղյակ էին այդ որոշման մասին եւ ընտրել էին ստատուս քվոն անվերջ ձգելու մարտավարությունը: Սակայն, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, և իրենք եկան իշխանության, իրենց սկսեցին անվանել հող հանձնող։

«Դատարկախոսությամբ զբաղվելու փոխարեն սույն տիկինը ճիշտ կանի լռի և հայտարարի իր քաղաքական առաջնորդի քաղաքականության և պետական կառավարման համար այլևս անպիտան լինելու հանգամանքը։ Նախ՝ էդ յոթ շրջանը, եթե մենք տալիս էիք, Ալիևը չէր վերցնո՞ւմ, երկրորդը՝ 2016թ․-ի ապրիլյան պատերազմը չորս օրում կանգնեցվել է՝ Ալիևը խնդրել է, դրանից հետո, եթե նման կոնսենսուս կար՝ էդ ինչպե՞ս է 2016թ.-ի հոկտեմբերին Ալիևը Կառավարության նիստում հայտարարում, որ փակ դռների հետևում միջազգային հանրությունը՝ այսինքն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, պահանջում են նրանից ճանաչել Արցախի անկախությունը, այստեղ են ասել՝ մտածիր, հետո խոսիր: Երրորդ՝ եթե նույնիսկ 7 շրջան է, Նիկոլ Փաշինյանը 7 շրջան չի տվել, այլ անտեսելով ԶՈՒ-երի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հաղորդումները, որ Թուրքիան և Ադրբեջանը պատերազմի են պատրաստվում, որ պետք է կանգնեցնել պատերազմը, ՌԴ նախագահի հոկտեմբերի 20-ի առաջարկը, որ պատրաստ է կանգնեցնել պատերազմը, և Շուշին մնում է մեզ, անտեսել է և դրա արդյունքում էլ համ 7 շրջան է տվել, համ Շուշին, համ Հադրութը, տվել է Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու գյուղերից, մոտ 5000 զոհ են տվել, մոտ 10 000 էլ վիրավոր են տվել, ինչը ինչի հետ են համեմատում», - նշեց ՀՀԿ խոսնակը։

Գնահատելով իրավիճակը, Էդուարդ Շարմազանովն ընդգծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնացել է ոչ միայն որպես հողատու, այլև կապիտուլյացիա ստորագրած վարչապետ։ «Հոկտեմբերի 20-ից հետո բոլոր զոհերն անձամբ իր խղճին են, որովհետև ՌԴ նախագահն առաջարկել էր, որ հրադադար կնքվի, Ալիևին համոզել էր, բայց նա չհամաձայնեց», - նկատեց նա։ Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է Փաշինյանի՝ նախկինում արված հայտարարությունը, որ առանց 3 մլն վարչապետի հետ քննարկման, ոչ մի հարց չի լուծելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Նախկինները հող են պահել, նախկինները թուրքին ծնկի են բերել, իսկ իրենք թուրքի առաջ վիզ են ծռել, Ալիևին քարտ-բլանշ են տվել, որ իր հետ նման կերպ խոսի, ու էդքանից հետո իրենք ուզում են գնալ բանակցել, ինչի՞ շուրջ բանակցեն։ Լենա Նազարյանը էդ ինչի՞ չի ասում, որ Մեղրիի մասին խոսք չկա, իրենք գետինը պետք է մտնեն, իր ԱԳՆ-ն Նիկոլ Փաշինյանին հերքում, սուտասան է հանում, ինքը կանգնեց, ասաց՝ Շուշիի հարցը միշտ եղել է, իսկ ԱԳՆ խոսնակը ի պատասխան ասաց, որ նման բան չկա, ՌԴ նախագահը ևս ասաց, որ Շուշիի հարցը առաջացել է պատերազմի ժամանակ, թող մանիպուլյացիա չանեն, կոնկրետ դրա մասին խոսեն, էնպես են խոսում, ոնց որ միայն 7 շրջաններն են տվել։ Եթե տեսականորեն էլ նայեք, որ 7 շրջանների թեմա եղել է, Շուշիի ու Հադրութի թեմա եղե՞լ է, 50 մլրդ Հայաստանի վզին դնելու թեմա եղե՞լ է, Մեղրիի ճանապարհի թեմա եղե՞լ է, բա սուվերենությունից են խոսում», - նշեց նա։

Շարմազանովը Լենա Նազարյանին առաջարկեց Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին մտածել։

«Դիվանագիտական բոլոր ձեռքբերումները Դուշանբեի վերելակում ի չիք արվեցին։ Հիմա էլ Ալիևը հարցազրույցներ է տալիս, ու ասում՝ մեզ ավելի ձեռնտու է՝ Նիկոլը լինի իշխանության, քան ազգայնական ուժերը, իհարկե, իրեն ձեռնտու կլինի, որ Նիկոլը լինի, որովհետև կարող է Զանգեզուրն էլ վերցնի, ինչ ասի Նիկոլին, պիտի անի»,- եզրափակեց նա։