Անհետ կորած զինծառայողների հարազատները նամակ են հանձնում ՌԴ դեսպանատանը
Ստորագրված փաստաթղթով գերիների, վիրավորների, զոհվածների հարցը պետք է մինչեւ դեկտեմբերի 1-ը վերջացրած լինի, դա մեզ ասաց փոխվարչապետ Ավինյանը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ՌԴ դեսպանմատան մոտ լրագրողների հետ զրույցում նշեց անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը:
Նրանք նամակ են պատրաստել, դիմում են ռուսական կողմին, որպեսզի նրանք ազդեցություն ունենան ադրբեջանական կողմին եւ թույլ տան ռուս խաղաղապահների մասնակցությամբ իրականացնեն որոնողական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ երեկ անհետ կորած զինծառայողների հարազատները երկար պայքարից հետո կարողացան հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսօր ևս հանդիպում կլինի: