Էկոնոմիկայի նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել. նրան կփոխարինի Menu.am ցանցի սեփականատերը
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի դիմում է ներկայացրել: Մենք տեղեկացանք, որ վարչապետն ընդունել է Խաչատրյանի դիմումը:
Ավելին՝ արդեն որոշում կա, որ այդ գերատեսչությունում որպես ղեկավար նշանակվելու է Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը, ով երեկ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: Նա մեզ հետ զրույցում հորդորեց սպասել, ապա նշեց, որ ինքը շշուկներին չի արձագանքում: