Եղեք համբերատար. Արցախի ՊԲ հայտարարությունը` զինվորների բետոնի վրա քնելու վերաբերյալ. VIDEO
Պատերազմն ավարտվել է, բայց այն զինվորները, որոնք 1,5 ամիս պայքարել են հանուն հայրենիքի, այսօր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մատնվել են անտարբերության ։
«Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր են փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։
Պաշտպանության բանակը հայտարարությամբ անդրադարձել է «Փաստինֆո»-ի՝ զինվորներին պահվող վայրին վերաբերող հրապարակմանը։ Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»,- գրված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ի աղբյուրները կադրեր էին փոխանցել, որտեղ երևում է այն բարձիթողի և անմխիթար վիճակը, որ ցուցաբերում է կառավարությունը զինվորների նկատմամբ։ 44 օր տևած պատերազմից հետո նրանք, որոնց թվում կան բազմաթիվ վիրավոր ժամկետային զինծառայողներ, քնում են գետնին՝ զուրկ տարրական պայմաններից։ Արցախում գտնվող զինվորներին անգամ չի ապահովվում ջեռուցում և էլեկտրաէներգիա։
Մանրամասները՝ տեսանյութում