Արոնյանը նվազեցրեց լավագույն ութնյակում տեղ զբաղեցնելու իր հնարավորությունները
Արագ շախմատի Skilling Open առցանց մրցաշարի մրցումների 2-րդ օրն անհաջող էր Լևոն Արոնյանի համար, որն անցկացրած 5 մրցախաղերում ընդամենը 1,5 միավոր վաստակեց:
Հայ գրոսմայստերը հաշտություն կնքեց Մագնուս Կառլսենի, Դավիդ Անտոնի և Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ, պարտվեց Թեյմուր Ռաջաբովին ու Ալիռեզա Ֆիրուջային:
10 տուրից հետո Լևոն Արոնյանը 4,5 միավորով ընթանում է 12-րդ տեղում: 6,5 միավորով առաջատարն Անիշ Գիրին է, որից կեսական միավորով հետ են մնում Մագնուս Կառլսենը, Դին Լիժենը և Ուեսլի Սոն:
Այսօր կկայանան շրջանաձև մրցաշարի ավարտական 5 տուրերի մրցախաղերը, որոնք էլ կորոշեն պայքարը շարունակող 8 ուժեղագույններին: