Զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին միանվագ գումարը հատկացնելու միջոցներ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում չկան. Մեսրոպ Մանուկյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը գրում է.
«Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց...
Ավելին, նախարարներն ու պատգամավորները նախանձելի հետրևողականությամբ իրենց պարգևավճարներն էին ստանում և այսօր էլ շարունակում են պարգևավճարների կռիվ...
Հիմա արդեն փաստի առաջ ենք
Միանգամից հիմնադրամի շահառուների թիվն ավելանում է շուրջ 8000-ով (զոհված, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներ)։
Իսկ միայն սկզբնական, միանվագ գումարը հատկացնելու միջոցներ հիմնադրամում չկան (հիմնադրամում այս պահին կա շուրջ 32 մլրդ դրամ, բայց միայն միանվագ հատուցման համար անհրաժեշտ է շուրջ 70 մլրդ դրամ)
Չնայած այն հանգամանքին, որ հիմնադրամը նման իրավիճակում ապահովագրված է, սակայն խնդրի լուծման համար չի նկատվում, որ ինչ-որ քայլ է կատարվում։
Հաջորդիվ կանրադառնամ անհայտ կորած զինծառայողների ցավոտ խնդրին»։